Կինը ծննդաբերել է ԱՄԷ-Ֆիլիպիններ չվերթն իրականացնող օդանավում: Այն հարկադիր վայրէջք է կատարել Հայդարաբադում: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Ծննդաբերությունը բժիշկները երկու ամիս անց էին նախատեսել: Այնուամենայնիվ, առողջ աղջնակ է լույս աշխարհ եկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նույն օդանավում գտնված Միսսի Բեբրաբե Ումանդալը:

«Մենք միայն մեկ կիսաձայն ճիչ լսեցինք, եւ մի քանի վայրկյան անց երեխան ծնվեց»,- գրել է Միսսին՝ փոքրիկին գրկած երջանիկ մոր լուսանկար հրապարակելով: Կնոջ ազգությունը հայտնի չէ: