Օգոստոսի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդումէ ստացվել, որ նույն օրը Բագրատունյաց փողոցում գործող հանրախանութի ավտոկայանատեղիում կայանած իր մեքենայից 31 հազար եվրո եւ 10 հազար վրացական լարի են գողացել:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Այգութ գյուղի բնակիչ Վիկտոր Բաղդասարյանը:
Հայտնաբերված գումարն առգրավվել է: Կատարվում է քննություն:











