Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Խարկով այցին ընդառաջ՝ քաղաքի ֆիլհարմոնիայի շենքի մոտ ասֆալտը սեւ են ներկել: Կադրերը հրապարակել է «Գրոմադսկե» հեռուստաալիքը:
Տեսանյութում երեւում է, որ ասֆալտի մի մասը հագեցած սեւ գույնի է, իսկ մյուսը՝ մոխրագույն: Աշխատողներից մեկը հեռուսաալքիի թղթակցին հայտնել է, որ իրենց հանձնարարել են ներկել, իսկ մյուսը, թե դրանից ծածկույթն ամրանում է:
Ֆիլհարմոնիայի աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանություններից:











