«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը մի քանի ամսից երկրորդ անգամ կվիրահատվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը:
«Թամրազյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Օրական մի քանի անգամ ցավազրկում են, գրեթե չի քայլում»,- ասաց Մոնիկա Մարգարյանը:
Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը): Նա կալանավորվել է:











