Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, կալանավորված Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Վերաքննիչ դատարանը որոշել է 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակել Սանասարյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։ Արմեն Մարտիրոսյանն ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակվել:












