Մեխիկոյում «Սեւ յագուար, սպիտակ վագր» կենդանաբանական այգում քիչ էր մնում` ողբերգություն տեղի ունենար: Գազանանոցի աշխատակից Էդուարդո Սերիոն քիչ էր մնում` Դարմա ընձառյուծի զոհը դառնար: Մարդուն փրկել է Ազտլան վագրը, հայտնում է    «Ռոսբալտը»

Էդուարդը հաճախ է մտնում  գիշատիչների վանդակներ` վագրերի եւ առյուծների հետ շփվելու: Սակայն վերջերս տեղի ունեցած շփումը քիչ էր մնում` ողբերգությամբ ավարտվեր: 

Մինչ Էդուարդո Սերիոն շփվում էր վեց սպիտակ առկուծի հետ, Դարմա անունով ընձառյուծը որոշում է հարձակվել նրա վրա: Սերիոն շփվում է առյուծների հետ եւ չի տեսնում, թե հետին պլանում ինչպես է նրան դանդաղորեն ու թաքուն մոտենում Դարման: Մարդը տարվել էր առյուծների հետ շփումով եւ չէր նկատել վտանգը:   

Ազտլանը քաշել է ընձառյուծին, երբ նա արդեն ցատկել էր մարդու վրա եւ նրան գետին է գցել: