Մեծ Բրիտանիայում Pizza Hut ընկերությունը պիցցան փաթեթավորում է այնպիսի տուփերում, որոնք հնարավոր է իսկական դիջեյական վահանակի վերածել, հայտնում է «Ռոսբալտը»:
Տուփերը, որոնք մատչելի են Pizza Hut ռեստորանի միայն ընտրյալ հաճախորդների համար եւ միայն որոշակի օրերին, զինված են գաղտնի էլեկտրոնային տարրերով, որոնք զգայուն են թանաքի հանդեպ, ինչպես նաեւ Bluetooth-ով, որը թույլ է տալիս սարքը միացնել սմարթֆոնին կամ պլանշետին:
Տուփի ֆունկցիոնալը ներառում է քրոսֆեյդեր, ձայնի բարձրության վերահսկիչ, թրիգերների բարձրության կարգավորման եւ համաժամանակեցման կոճակներ: Բացի այդ, այդ «ստվարաթղթե վահանակները», ըստ ամենայնի, համատեղելի կլինեն պրոֆեսիոնալ դիջեյական հավելվածների եւ ծրագրերի հետ, օրինակ` Serato հավաքածուի











