Ռիո դը Ժանեյրոյում լողափին  նուդիստների մի խումբ սեփական   «Օլիմպիական խաղեր» է անցկացրել: Յուրաքանչյուր հանգստյան օր մարզիկները ֆուտբոլի, լողափային վոլեյբոլի, լողի եւ վազքի մրցություններ են անցկացրել: Էնտուզիաստները նաեւ պարան ձգելու եւ սերֆինգի մրցություններ են կազմակերպել:   

Միաժամանակ, ինտերնետում տեսանյութ է հայտնվել նուդիստ մարզիկների մասնակցությամբ: Այն հետեւողականորեն հազարավոր դիտումներ է հավաքում, իսկ ամբողջ աշխարհից օգտատերերը երազում են միանալ նոր շարժմանը: «Խաղերի» կազմակերպիչները, իրենց հերթին, նշել են, որ դեմ չեն լինի նոր մասնակիցներին, հայտնում է   Life. https://life.ru կայքը: