Համացանցում հայտնվել է Կանավերալի տիեզերակայանում Falcon 9 հրթիռի պայթյունի տեսանյութը, որը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:

Ըստ Lenta-ի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել SpaceX-ի կողմից օգտագործվող թիվ 40 մեկնարկային հարթակում փորձարկումների ժամանակ: Այն սեպտեմբերի 3-ին նախանշված արձակման նախապատրաստական աշխատանքների մաս էր կազմում:

Հրդեհի հետեւանքով կրիչն ու դրա գլխամասում տեղադրված օգտակար բեռը ոչնչացել են: Հրթիռը պետք է ուղեծիր հասցներ Facebook սոցիալական ցանցի առաջին արբանյակը, որը ստեղծել է իսրայելական Israel Aerospace Industries (IAI) աէրոտիեզերական ընկերությունը: Սարքը 200 մլն դոլար արժե: