Սեպտեմբերի 2-ին Սամարղանդ է հասել շարասյունը, որը բերում էր Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը, հայտնում է «Ֆերգանա» գործակալությունը եւ ականատեսի նկարահանած տեսանյութ է հրապարակում:
Տեսագրության մեջ, որը, ըստ պնդման, արվել է Սամարղանդում` սեպտեմբերի 2-ին, երեւում է ավտոմեքենաների շարասյունը ոստիկանության ուղեկցությամբ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ի առավոտյան Ուզբեկստանի կառավարությունը հայտնեց Իսլամ Քարիմովի կրիտիկական առողջական վիճակի մասին, ինչը նշանակում էր, որ նա ի վիճակի չի լինի կատարել պետության ղեկավարի պարտականությունները:











