Թուրքիայում՝ Անթալիայի ափերի մոտ, զբոսաշրջային նավ է կողաշրջվել: Hurriyet-ը հայտնում է, որ հաջողվել է փրկել 82 ուղեւորների, որոնցից 33-ը վիրավորում են ստացել: Թուրքիայի մեկ քաղաքացի անհետ կորել է:

Ըստ աղբյուրի՝  նավաբեկությունը տեղի է ունեցել այն բանից հետո,  երբ կապիտանը որոշել է ծովային զբոսանքը ժամանակից շուտ ավարտել եղանակային վատ պայմանների պատճառով: