Նյու Յորքի` Buddy Bolton մականունով բնակիչն իր համար զվարճանք է հորինել: Տղամարդը քայլում  է քաղաքում, մեծ մկրատով կտրում է զբոսաշրջիկների սելֆիի ձողիկները, իսկ հետո տեսագրությունը տեղադրում է ինտերնետում, գրում է   «Կոմսոմոլսկայա պրավդան»

Ոչ, նա դեմ չէ գիտատեխնիկական առաջընթացին: Բլոգերն ասում է, որ այդպես ուղղակի զվարճանում է եւ ուսումնասիրում մարդկանց հակազդեցությունը: 

Սակայն փորձարկման զոհերի մեծամասնությանը դա չի ուրախացրել: Բոլորի դեմքին լիակատար ապշանքի նշաններ կային: Մի քանի մարդ կոպտորեն հայհոյել է, իսկ մեկը նույնիսկ փորձել է բռնել եւ պատժել նյույորքցի  «հետազոտողին»: