Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ուղեւորվելիս ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ստիպված է եղել կանգ առնել` անսպասելի հարց լսելով նրա թիկնապահից, հայտնում է English.Alarabiya-ն: Թիկնապահը պետքարտուղարից հետաքրքրվել է, թե արդյոք հեռախոս չունի եւ զգուշացրել է, որ փակ միջոցառմանը  գաղտնի նկարահանումն արգելված է: 

Կարճ երկխոսությամբ հոլովակն ինտերնետում վիրուսային է դարձել: Նկարահանված տեսագրության մեջ երեւում է, որ զրուցակիցները նյարդայնացած են երեւում, իսկ Ջոն Քերրիի տրամադրությունը փչացած է մնացել մինչեւ բանակցությունների ավարտը: