Կուբայի Պլայա Լարգա քաղաքի բնակիչ Իգնասիո Էստեվեսը չգիտեր ինչ անել այն բանից հետո, երբ իր տնտեսությունում ապրող խոզը սատկել է՝ թողնելով 4 խոճկորների: ֆերմերը զարմացել է, երբ տեսել է, որ խոճկորներին համաձայնել է խնամել իր շունը՝ Լինդան: 6 շնիկների առկայությունը չի խանգարել նրան կերակրել է նաեւ 4 խոզուկներին, հաղորդում է Metro-ն:
Էստեվեսի խոսքով, սկզբում Լինդան մի քիչ ամաչում էր խոճկորներից, սակայն արդեն մի քանի օր հետո սկսել է կերակրել նրանց կաթով, կարծես որբացած խոզուկները իր հարազատ ձագերն էին:











