Գյումրիի տներից մեկում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պայթյուն է հնչել, մեկ մարդ տուժել է:
Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել քիչ առաջ, Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի 174 տանը: Նախնական տվյալով՝ տունը պայթել է գազի արտահոսքից: Երկու տուժած այրվածքնեով տեղափոխվել են հիվանդանոց:




















