Իսպանիայի առափնյա հանգստավայրերը հայտնվել են հրդեհների սպառնալիքի առաջ: Կոստա Բլանկան՝ իսպանական Վալենսիայի առափնյա հանգստավայրը, արդեն մասամբ անտառային հրդեհների իշխանության տակ է: Ավելի քան 1000 զբոսաշրջիկներ ու տեղի բնակիչներ շտապ կարգով ստիպված են եղել հեռանալ տներից, հայտնում է NTDTV–ը:
Հրդեհը բռնկվել է կիրակի՝ օրվա երկրորդ կեսին: Իշխանությունները վստահ են, որ մարդու մեղքով: Կրակը շատ արագ է տարածվել: Իրենց դերն են կատարել նաեւ շոգ եղանակը ու ուժեղ քամին: Հրդեհը մարում են թե ցամաքից, թե օդից: Հրշեջներին օգնում են զինվորականները:
Տուժել է նաեւ Խավեա առափնյա քաղաքը: Բնակիչներն արդեն կարողացել են վերադառնալ՝ վնասը գնահատելու համար: Այստեղ տների գրեթե կեսը օտարերկրացիներին է պատկանում: Նրանք Իսպանիա են գալիս հանգստանալու:
Կրակը շարունակում է բորբոքվել մյուս առափնյա քաղաքների՝այդ թվում Բենիդորմ հանրահայտ հանգստավայրի շուրջը: Մոտ 300 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստաններում:











