Ղազախստանի Ալմաթի քաղաքի բնակիչը փորձել է պաշտպանել հայրենակցուհու պատիվը եւ վռնդել է կասկածելի մտադրություններ ունեցող թուրքին, հայտնում է NewTimes.kz–ը։ Տղամարդը համացանցում տեղադրել է տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է ինքը վռնդում թուրք տղամարդուն։
«Երբ ջիգիթները կորցնում են իրենց հպարտությունը, աղջիկները կորցնում են ամոթը։ Ես զույգին բաժանեցի այն պահին, երբ այդ թուրքը, այգում ծանոթանալով ղազախ աղջկա հետ, նրան ինչ–որ տեղ էր տանում։ Երբ աղջիկը սկսեց պաշտպանել նրան՝ ասելով, թե դա իմ գործը չէ, ես ապտակեցի նրան։ Իսկ երբ այդ փրչոտը թաքնվեց, ես գտա նրան եւ հրամայեցի գնալ։ Այլազգի տղամարդկանց չի կարելի խոսել ղազախ աղջիկների հետ։ Ամեն բան զրույցներից է սկսվում։ Տղամարդը, որը չի պաշտպանում, իր կանանց, տղամարդ չէ»,– իր արարքն է մեկնաբանել երիտասարդը։
Տեսանյութում երեւում է, որ Թուրքիայից ժամանած հյուրը խոստովանում է, որ Ստամբուլից է։ Ինչ–որ պահի նկարահանող երիտասարդը հարցնում է՝ սեքս ուզու՞մ ես։ Վերջինս հուսահատ հերքում է այդ կասկածները։











