ԱՄՆ Օրեգոն նահանգից պրոֆեսիոնալ ջոյնթ ռոլեր Թոնի Գրինհենդը Vocativ պարբերականին պատմել է իր արտասովոր աշխատանքի մասին, գրում է Dictat-ը
Իր վերջին պատվերներից մեկի՝ «ԱԿ 47»-ի մանրակերտի ոճով պատրաստված գլանակի համար նա 7 հազար դոլար է ստացել: 26-ամյա Թոնի Գրինհենդը սկսում է իր օրը ջոյնթ (կաննաբիսից գլանակներ) փաթաթելուց: Առավոտից գիշեր նա ստեղծում է գլանակներ մարիխուանայից, ինչը նրան թույլ է տալիս բավականաչափ գումար վաստակել, «հարմարավետ ապրելու ու ոչնչի մասին չմտածելու» համար, գրում է պարբերականը
Հուլիսին Թոնին 7 հազար դոլար պարգեւատրություն է ստացել իր վերջին պատվերներից մեկի համար՝ խոշոր սփլիֆների («գլանակների») փոքր զինանոց, որը կազմված է նռնակի, 50 գրամանոց ոսկեզօծ ատրճանակի ու «ԱԿ 47» ինքնաձիգի մանրակերտերից, յուրաքանչյուրը 250 գրամ մարիխուանայի պարունակությամբ: Պատվիրատուն, որի անունը չեն հրապարակում, հրազենի ֆանատ էր, պատվերը առաքել են Փորթլենդի Marriott Downton հյուրանոցի վերջին հարկ, որտեղ էին նաեւ պատվիրատուի ընկերները՝ հիփ հոփ երգիչ A-Wax ու Ռիկ Ռոսսի պրոդյուսեր Nonstop Da Hitman–ը, որոնք Գրինհեդի խոսքով մոտ 10 րոպե կորցրել էին խոսելու ունակությունը,իսկ հետո չեն դիմացել լուսանկարները Instagram–ում հրապարակելու գայթակղությանը:
Թոնիի խոսքով այդ տեսարանն իրեն չի զարմացրել, քանի որ Օրեգոն նահանգում մարիխուանայի օրինականացումից հետո իր «արվեստն» ավելի պահանջված է դարձել:
Դա Թոնիի ամենաթանկարժեք պատվերն է եղել: Հիմա նա շարունակում է Օրեգոն նահանգի փոքրիկ քաղաքում գլանակներ փաթաթել ջայլամների ու «Սիմփսոնները» մուլտսերիալի պերսոնաժների տեսքով:
















