ԱՄՆ Նեւադա նահանգի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես  է կասկածյալը կոտրում իր ձեռնաշղթաները ոստիկանական բաժանմունքում եւ փախուստի դիմում։

Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասի հյուսիսային շրջանում, անցած շաբաթավերջին։ Ոստիկանապետ Ալեքսանդր Պերեսը հայտնել է, թե կասկածյալը Ալոնսո Պերեսը թափահարել է ձեռքը, ծռել ձեռնաշղթան։ Նա հետո բարձրացել է աթոռի վրա, հանել պատուհանի ցանցն ու փախել։ Ըստ իրավապահների, ձեռնաշղթայի մի կտորը կասկածյալի ձեռքին է եղել։

Դեպքից միայն 25 րոպե հետո ոստիկանները նկատել են, որ կասկածյալը փախել է։ Այդ ընթացքում նա արդեն բեռնատար է գողացել։ Մի քանի օր անց Պերեսին կրկին ձերբակալել են։ Նա մեղադրվում է օգոստոսի 27-ին սպանություն կատարելու մեջ։