Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն առաջարկել է բացել հայ-վրացական «Բե-բե-բե» ռեստորան: Այդ մասին նա հայտարարել է «Չիստո News» հաղորդման եթերում, որը վարում է ուկրաինացի հայտնի երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նախարարը հաղորդման հղումը տեղադրել է Facebook-ի իր էջում:
Երբ անդրադարձ է կատարվել նրա եւ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վեճին, ՆԳ նախարարն առաջարկել է. «Հայկական եւ վրացական խոհանոցով «Բե-բե-բե» ռեստորան: Ժողովուրդը նախատում է: Մուտքի մոտ ջրով բաժակ են մատուցում»:
Ավակովը (էթնիկ հայ) եւ Սահակաշվիլին (վրացի) վիճել են 2015-ի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային ժողովի բարեփոխումների նիստի ժամանակ: Նախարարը ընդդիմախոսի դեմքին է շպրտել ջրով բաժակ եւ պահանջել է «հեռանալ իր երկրից»: Օդեսայի մարզի նահանգապետն ի պատասխան ՆԳ նախարարին մեղադրել է ապօրինի զինված կազմավորումներ վերահսկելու մեջ:











