Ավստրալիայում Դիջա անունով կատուն համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 20 հնարք կատարելով: Երկու օրվա ընթացքում համացանցում հրապարակված հոլովակն ավելի քան 52 հազար մարդ է դիտել: Այս մասին գրում է Lenta-ն:
Հոլովակում Դիջան կատարում է տիրոջ՝ Ռոբերտի տարբեր հրահանգները: Կատուն տարբեր ունակություններ է ցուցադրում, այդ թվում՝ ցատկում է տիրոջ ձեռքին եւ սկեյթբորդ քշում:











