Չինաստանի Նանչան քաղաքի իշխանությունները էքսկավատորների մի ամբողջ բանակի օգնությամբ կարճ ժամանակում հիմնահատակ քանդել են հին ավտոէստակադը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Հանգստյան օրերից առաջ՝ ուշ երեկոյան 24 տարի առաջ կառուցված կամրջին են մոտեցել 116 էքսկավատորներ: Չորս ժամվա անընդմեջ աշխատանքից հետո էստակադը գետնին է հավասարեցվել: Արդեն 56 ժամ հետո՝ աշխատանքային շաբաթվա մեկնարկին, ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:











