Հարավկորեական Samsung ընկերությունը իր օգտատերերին խորհուրդ է տվել անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ փոխանակել նորով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Galaxy Note 7-ի վաճառքը օգոստոսի 19-ին սկսվել է աշխարհի 10 երկրներում: Լրատվամիջոցները հայտնել են, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note 7-ի վաճառքը մարտկոցի պայթյունի պատճառով: Դրանից հետո ընկերությունը հայտարարել էր, որ բոլոր Galaxy Note 7 սմարթֆոններն անվճար կփոխանակի նորով:

«Մեր հիմնական առաջնահերթությունը մեր հաճախորդների անվտանգությունն է: Մենք խորհուրդ ենք տալիս անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ դրանք որքան հնարավոր է արագ փոխանակել»,- նշված է արտադրողի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Դրանից զատ, հաղորդագրության մեջ նշված է, որ թերություններ ունեցող սարքի վաճառքը եւ մատակարարումը դադարեցված է: