Նոր Զելանդիայում 6-ամյա Սառա Փաթելը ճանաչվել է երկրի ամենախիզախ աղջնակն այն բանից հետո, երբ իր ընտանիքին պատկանող խանութի կողոպուտի ժամանակ դիմադրություն է ցույց տվել զինված գողերին եւ պաշտպանել աշխատակիցներին մեկին, փոխանցում է  «Ռոսբալտը»:

Միջադեպը տեղի է ունեցել Օքլենդ քաղաքում: Կադրերում երեւում է, թե ինչպես է հարձակվողներից մեկը գետնին տապալում խանութի աշխատակցին եւ փորձում հարվածել կացնով:  Այդ պահին հանցագործի վրա է նետվում 6-ամյա Սառան՝ փորձելով նրան հեռացնել զոհից: Հանցագործը շփոթվում է եւ մոռանում իր մտադրությունների մասին:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է զինված 6 չարագործներից 5-ին, որոնք 16-ամյա դեռահասներ են: 6-րդ գողին շարունակում են որոնել: