Հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող պատմություն է տեղի ունեցել ամերիկյան Թեքսասի նահանգում, այնտեղ բազմամակարդականի ավտոկայանատեղիի պատուհանից դուրս է թռել մեքենան եւ օդում կախվել է վարորդի հետ միասին` կառչած մնալով ճաղավանդակի հաղորդալարերից, հայտնում է   Informing-ը:

Նախօրեին YouTube-ի վիդեոհոսթինգում եւ սոցցանցերում սկսեցին տեսահոլովակներ հայտնվել, որոնք  հոլիվուդյան ֆիլմի հատվածներ էին հիշեցնում. դրանց կադրերում հնարավոր է  տեսնել, թե ինչպես է օդում հաղորդալարերից մեքենա կախված: 

CNN-ի թղթակիցները պարզել են, որ ցնցող տեսահոլովակները նկարահանվել են ամերիկյան Օսթին քաղաքում: Պարզվել է, որ կայանելով բազմահարկ կայանատեղիի   9-րդ հարկում, 24-ամյա վարորդը չի հասցրել ժամանակին արգելակել եւ արդյունքում նրա մեքենան դուրս է թռել պատուհանի բացվածքից: 

Բարեբախտաբար, մեքենան կառչել է հաղորդալարերից, որոնցից պատրաստված են պատուհանի բացվածքների ճաղավանդակները, եւ գետին չի ընկել, այլ կախված է մնացել օդում, ինչը փրկել է վարորդի կյանքը: