Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը համոզված է` Ղարաբաղյան հարցը մենք ենք լուծելու, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք ենք լուծելու, ով ինչ ուզում ա, թող խոսա, Ղարաբաղը մերն ա ու մերն էլ լինելու ա: Երբ Ղարաբաղին անկախություն տան, էդ ժամանակ էլ կխոսանք... ինչ ուզում են, թող խոսան, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին ա խոսում»,- այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Ուորլիքի վերջին հարցազրույցին:
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց նաեւ, որ ոչ մի տարածք Ադրբեջանին չեն հանձնելու:
Հիշեցնենք, որ Ուորլիքը հայտարարել էր, որ կարգավիճակի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնել որոշ տարածքներ:











