Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԱԺ նստաշրջանը սկսվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով: Նստաշրջանի առաջին նիստին գրանցվել է 111 պատգամավոր (ֆոտոռեպորտաժ):

Խորհրդարանի այս քառօրյան շատ ակտիվ է լինելու, քանի որ օրակարգում են թե նոր գլխավոր դատախազի ընտրությունը, թե նոր ձեւավորվող կառավարության ծրագիրը: