Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել կալանավորված մի շարք անձանց։ Խոսքը «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների մասին է։ Այս մասին սեպտեմբերի 13–ին ԱԺ–ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ օրենքը շատ հստակ սահմանում է դրույթը, սակայն ժամանակ Հայաստանում արձանագրվում է մի փաստ, որ Արդարադատության նախարարությունը եւ, մասնավորապես, Քրեակատարողական վարչությունը խախտում է ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին 48-րդ հոդվածը։ «Ավելի կոպիտ խախտման է գնացել ԱԱԾ–ն, որը օրենքով երաշխավորված ձերբակալված եւ կալանավորված պահելու վայր պատգամավորի մուտքի եւ ելքի իրավունքն ուղղակի խոչընդոտել է։ Մենք պատրաստվում ենք դիմել արդարադատության նախարարին եւ բացատրություններ պահանջել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։











