Մարտական դիրքերում առկա թերություններն արագորեն վերացվում են: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` նշելով, որ ինքը պարբերաբար լինելու է դիրքերում եւ տեղյակ է այնտեղ կատարվող աշխատանքների մասին:

«Էսօր մեր զինվորի դուխն ավելի բարձր ա... ամեն ինչ արվում էր նաեւ ապրիլի 1-ից առաջ, ուղղակի որ պատերազմ չկար, ոնց որ մի քիչ հանգստացել էին: Տունն էլ ա էլի ըտենց, եթե խաղաղ ա, մոռանում ես էլի` ինչ պիտի անես, ինչ պիտի չանես: Դուք տեսաք իրանք հարձակվան, բայց մեր զորքն իր գործն արեց ճիշտ»,- ասաց պատգամավորը:

Մեր ճշտող հարցին` արդյոք պաշտպանության նախարարությունը թերացե՞լ է 20 տարի, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Կարող ա ապրիլյան դեպքերը չլինեին, մայիսյան դեպքերը լինեին, թերություն չկա, հայ զինվորն առաջին գծում կանգնած ա, սահմանապահ զինվոր ա: Ինքը պատերազմի համար չի, ինքը սահմանն ա պահում, պատերազմի համար հետեւի զորքն ա»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո վերակահավորման աշխատանքներ են սկսվել մարտական դիրքերում: