Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի ցանկանում մեկնաբանել«Սասնա ծռեր» խմբի` ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելը:

Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում լսելով «Սասնա ծռերի»մասին հարցը, հրաժարվեց պատասխանել: «Իրանք ինչ պետք ա, իրանց մասին խոսացին, ես ինչ խոսամ, ինչ որ բան արեցին, չարեցին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորն ու արագ հեռացավ:

Նշենք, որ այս տարվա հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը: Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Սասնա ծռերն» իշխանություններին էին հանձնվել հուլիսի 31-ին: