Հայաստանի բնակիչներն ուղղակի խեղդվում են ստեղծված իրավիճակից։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանում ասել է «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ ապականվել է առանց այն էլ հանրապետությունում  ծանրագույն մթնոլորտը, մարդիկ են զոհվել։ «Ծայրահեղն այն էր, որ մարդիկ արդեն անբացատրելի միջոցների են դիմում, որպեսզի ասեն ճար ու հնար տվեք տվեք այս երկրում ապրելու։ Ինչպե՞ս ենք շարունակելու ապրել Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որը երբեւէ պատկերացնել հնարավոր չէր.  մարդիկ զոհվեցին, ծեծվեցին, մարդիկ անելանելի իրավիճակից խեղդվում են։ Մարդիկ Հայաստանում ապրելու տրամադրության անկում ունեն։ ԱԺ–ն պետք է հարցը բարձրացնի եւ տեղի ունեցածի համար պատասխանատվություն պահանջի»,– ասել է պատգամավորը։