Ներկա պահին Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Սեյրան Օհանյանը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ինչպես հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները, պատգամավորը հայտարարել է. «Մենք այդ հարցն առայժմ չենք քննարկել»:
Հարցին՝ Հայաստանի ներկայացուցիչը կարո՞ղ է ՀԱՊԿ ներսում երկրի համար դրական փոփոխությունների նպաստել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Բնականաբար, պայմանավորվածության հանաձայն՝ դա արդեն մեր տեղն է, եւ Հայաստանի ներկայացուցիչը կարող է բավական նշանակալի դեր կատարել»:











