Հայաստանի գլխավոր դատախազությունը քայլեր է ձեռնարկում աղմկահարույց գործերի քննության թափանցիկության բարձրացման ուղղությամբ: Այդ մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդ Արթուր Դավթյանը, ելույթ ունենալով ծրագրային ելույթով:  

Իր իսկ խոստովանությամբ, ստիպված է ափսոսանքով նշել, որ մի շարք քրեական գործերի վերաբերյալ հանրությունը միակողմանի տեղեկատվություն եւ սխալ տեղեկություններ է ստանում: Հանրային վստահության եւ աջակցության բարձրացման համար դատախազությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում հանրությանը այս կամ այն գործի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու նպատակով, բնականաբար`   քննության շահերը հաշվի առնելով:  «Դա կօգնի նաեւ միջազգային շրջանակներում մեծացնել հարգանքը Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ», - նշել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական էր տվել օգոստոսի  4-ին: