Վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ստեղծվել է նոր իրավիճակ, կան նոր մոտեցումներ, հետեւաբար Աբրահամյանի հրաժարականը սպասելի էր։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի  մասին հայտնել էր սեպտեմբերի 8-ին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նոր վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը։