Հայաստանի իշխանություններն ընդամենը փորձել են ներկել իրենց վարչակարգի ճակատամասը, ոչ ավելին: Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հարցին:
«Ոչ մի վարչապետ չի կարող աշխատել առանց խորհրդարանի հավանության: Իսկ խորհրդարանական մեծամասնությունը կհրաժարվի մենաշնորհներից ու կոռուպցիայից, թե ոչ, բոլորին է պարզ: Դրա համար էլ ինչ անձնական մոտեցումներ էլ որ Կարապետյանն ունենա, նա չի կարողանա անել այն, ինչը չցանկանան վարչակարգի պատգամավորները: Իշխանությունները պարզապես ուզում են իրենց մի փոքր սիրունացնել: Բայց ոչ մի ողջամիտ մարդ դրանով չի խաբվի»,- նշել է Զուրաբյանը:











