Հիսուս Քրիստոսն էլ նշանակվի վարչապետ, այս համակարգում ոչինչ չի կարողանալու փոխել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով. «Այնպես որ անիմաստ է նշանակված վարչապետի  անձնական որակների վերլուծությունները»։

Դիտարկմանը, թե ինչու իշխանությունը ընտրություններից 8 ամիս առաջ գնաց նման քայլի, Զուրաբյանն արձագանքել է․ «Շատ պարզ է, ճգաժամը բոլորի համար ակնհայտ է, որ սոցիալական ու հասարական դժգոհությունը անվերահսկելի է: Շատ բարձր է, ընտրություններից առաջ  նման իրավիճակ ունենալը իշխանություններն էլ հասկանում են՝ պայթյունավտանգ է, կործանարար է։ Հատկապես,  եթե նոր Ընտրական օրենսգրքի փոփոխություննրն էլ անցնեն, իշխանության համար կես միլիոն ձայնի կեղծման  հնարավորությունը կպակասի իրենց գրպանից, եւ դա նշանակում է, որ իրենք պետք է փորձեն գոնե ընտրություններից առաջ ստեղծեն ինչ որ հուսադրող տրամադրություններ, հեռանկար բացեն»,-ասել է Զուրաբյանը։։

Նա նշել է, որ կառավարությունում Կոնգրեսը կարող է լինել մի դեպքում, եթե խորհրդարանում գալիք ընտրություններին ունենա մեծամասնություն։

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարծ ազգային համաձայնության կառավարությունն ընդամենը իմիտացիա է։