Սերժ Սարգսյանն առաջինը հետեւեց Հայ ազգային կոնգրեսի նախընտրական կարգախոսին: Այդ մասին սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա հիշեցրել է, որ Գյումրիի` Հայաստանի երկրորդ քաղաքի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը հանդես եկավ «Ընտրեք փոփոխությունները» կարգախոսով: Դրա հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետի փոփոխության մասին: «Հետեւաբար, կարելի է խոստովանել. նա առաջինն էր, որ արձագանքեց ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսին: Դա իհարկե կատակ է: Իսկ իրականում մենք ոչ մի վստահություն չունենք իշխանությունների խոստումների հանդեպ: Փոփոխությունների մասին խոսում են տասնյակ տարիներ եւ կոչ են անում հավատալ: Բայց կարգախոսներում բառերն իրենց տեղերը փոխում են, բոլոր հնարավոր համադրություններն արդեն սպառված են, իսկ հավատալու առիթ չկա», - նշել է Զուրաբյանը:











