Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված ու արդարացի են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Նա նշել է, որ այդ որոշումները ունեն բավարար իրավական հիմքեր: Ավելին, հիմնավորումները բացառապես քրեաիրավական են:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին: Նա մեղադրվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Ղուկասյանը կալանավորված է:











