Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն իր կապերի շնորհիվ կկարողանա ապահովել դրված խնդիրների ու ծրագրերի կատարումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, կկարողանա՞ Կարեն Կարապետյանը լուրջ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ՝ հաշվի առնելով, որ նրա որդին ու փեսան հսկայական բիզնեսներ ունեն Հայաստանում, պատգամավորը պատասխանել է. «Կարծում եմ՝ այդ հարցը երկու կողմ ունի. ինձ թվում է, որ դա կարող է նպաստել նրա աշխատանքին: Որպես անձ Կարեն Կարապետյանն այնպիսի մարդ է, որ օգտագործում է իր կապերը դրված խնդիրների ու ծրագրերի կատարումն ապահովելու համար: Հակառակ դեպքում մենք այս խնդրին կանդրադառնանք հաջորդ տարի»: