Լրագրողներին ծեծողների նկատմամբ արդարադատությունը դեռեւս շատ ավելի մեղմ է մոտենում, քան ոստիկանների հետ բախված ակտիվիստների: Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում ասել է ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ գ լխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին:
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սարի Թաղում հուլիսի 29-ին անկարգությունների գործով մեղադրվում է 4 մարդ, որոնք քաղաքացիական համազգեստով հարձակվել են լրագրողների վրա եւ կոտրել նրանց տեխնիկան: Տուժող է ճանաչվել 19 լրագրող, իսկ հարձակման մեջ մեղադրել են ընդամենը 4 հոգու: «Դա ընտրովի արդարադատության տպավորություն է ստեղծում, հատկապես նրա կողքին, թե ինչպիսի արդարադատություն է իրականացվել ոստիկանների հետ բախումների մեջ մտած ակտիվիստների նկատմամբ»,- նշել է Մարուքյանը:











