Արցախյան ազատամարտի մասնակից, 63-ամյա Համլետ Եսայանի վիրահատության համար գումար է անհրաժեշտ. ընտանիքն օգնություն է խնդրում:
Համետ Եսայանի կինը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը, պատերազմի տարիներին կամավոր բժիշկ է եղել:
Համլետ Եսայանի մոտ 3 ամիս առաջ չարորակ ուռուցք է հայտնաբերվել բերանի խոռոչում, նշանակել շտապ վիրահատություն ԱՐԹՄԵԴ բժշկական վերականգնողական կենտրոնում։ Վիրահատության արժեքը կազմել է 1.200.000 դրամ, որի 500 հազարն ընտանիքը վճարել է, 700 հազարը չի կարողանում վճարել:
Ընտանիքի անդամները աջակցություն են խնդրում: Նրանք մեկ տարի առաջ 25-ամյա որդի են կորցրել:
ՎՏԲ բանկում Համլետ Եսայանի կնոջ՝ Անուշ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
163568001032 ՀՀ դրամ;
163568001065 ՌԴ ռուբլի;
163568001040 ԱՄՆ դոլար;
SWIFT:ARMJAM22
Զանգահարել +37494 50 40 81 հեռախոսահամարով կնոջը՝ Անուշ Մարտիրոսյանին:











