Ռուսաստանի դաշնության պետական պաշտոնյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով վարչապետ պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակվելուն:

«Չեմ կարծում, որ սա անսպասելի է, բնականոն ընթացք է, որովհետեւ մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, իհարկե,մի տեղից պետք է դա բռնկվեր, բռնկումը եղավ ապրիլյան պատերազմը եւ նաեւ դրանից հետո ՊՊԾ գնդի իրադարձությունները, հետեւաբար այսպսիի իրարանցում պետք է լիներ, այս իրարանցումը միեւնույն է չի փոխելու իրավիճակը, քանի որ այսպիսով լուծում չեն տալիս ծագած հարցերին»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:

Նա նշել է, որ կառավարության հրաժարականը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տրամադրությունների համատեքստում. «Ես նայում եմ աշծարհաքաղաքական տեսանկյունից եւ չմոռանանք՝ ինչպիսին է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական նոր կարգի ձեւավորման ժամանկ ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում եւ հետեւաբար սրանք  էլ նույն պես պետք է հաշվի առնենք: Ռուսաստանի դաշնության պետական պաշտոնյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ»: