Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է այդքան չքննարկել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի պատճառը:
«Ինչ եք ընկել բանի հետեւից` ասեք վերսիաներ: Պաշտոնական վերսիա է, հնարավոր չի՞, որ մարդ առողջական պատճառով հեռանա: Ինձ թվաց` մենք ոչ թե Ազգային ժողովում ենք, այլ բժշկական լաբորատորիայում կամ բժշկական կոնսիլիումում: Պետք չի, մարդն էստեղ չի, կանգնել եսիմ ինչեր են խոսում` էս ա, Ռոբին Հուդ ա, նա ա»,- այսօր` սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հորդորեց նաեւ ամեն փոփոխություն չկապել նոր դատախազի ընտրության հետ:
«Մենք ընտրում ենք դատախազ, ոչ թե փրկիչ: Բերեցիք ամեն ինչ կապեցիք գլխավոր դատախազի ընտրության հետ»,- ասաց նա:











