Խորհրդարանական որեւէ խմբակցության պատգամավորները, որոնք նրա դիրքորոշմանը համաձայն չեն, իրենց մանդատները պետք է հանձնեն: Սեպտեմբերի 14-ին այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Քանի որ խորհրդարանում քննարկվելու է ԱԺ կանոնակարգ օրենքը, մենք առաջարկելու ենք, որ այն պատգամավորները, որոնք չեն կիսում խմբակցության դիրքորոշումները, ազատ են իրենց որոշումներում, վայր դնեն պատգամավորական մանդատը»:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնատվեց 2015-ի փետրվարին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո: Դրանից հետո խմբակցությունը հապշտապ լքեցին գործարար պատգամավորները: Հեռացան նաեւ մի քանի քաղաքական գործիչներ՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանը:











