Ես մեկ կանոն կունենամ՝ Հայաստանի օրենքը: Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է դատելու նրանց, ովքեր այս երկրում օրենքից եւ կանոններից վեր են:

Դավթյանը հավաստիացրել է, որ գլխավոր դատախազությունը թափանցիկ կաշխատի եւ հանրությանը կներկայացնի հնչեղ գործերով քննության մանրամասները, հատկապես այն գործերի, որոնց նախաքննությունն արդեն ավարտվել է, իսկ նյութերը հրապարակվել են:

«Ինձ համար կգործի մի կանոն՝ Հայաստանի օրենքը»,- ասել է նա: