Ժաննա Դարկերը խոսում են Ռոբին Հուդերի մասին, մեկ ուրիշը մի տեքստ է ընթերցում` մոռանալով, որ երկու տարի առաջ մեկ այլ թեկնածուի քննարկման ժամանակ այդ նույն տեքստն է բառացի այստեղ ընթերցել: Այսօր` սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում այտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը`անդրադառնալով գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության վերաբերյալ քննարկումներին:

«Մեկ ուրիշը ինչ-որ չգիտես` ում է ուզում տրվել ու կոչ է անում, որ գան, ազգային ժողովը գրավեն, որ իրենք տրվեն: Մենք գերի ընկնելու ցանկություն չունենեք, ոչ էլ տրվելու, ով ցանկանում է, կարող է ինքնակամ տրվել, բայց ոչ Ազգային ժողովը գրավելու արդյունքում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիրեների աշխատանքը ցածր գնահատեց` նշելով, որ նրանց չհաջողվեց գրավել ընդդիմադիր դաշտը:

«Այս ակցիան էլ չստացվեց, հարգելի ոչ իշխանական գործընկերներ, 2 եք ստանում, չստացվեց, ընդդիմադիր դաշտը դատարկ է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: