Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին պետք է հարցնել իշխող քաղաքական ուժից։ Այս մասին սեպտեմբերի 14-ին լրագրողներին խորհրդարանում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, որը ժամանել էր կառավարական ժամին մասնակցելու։

«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նոր վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ աշխատելու առումով։ Նախկին կառավարությունը մեծ աշխատանք է կատարել։ Իմ ոլորտում՝ տարածքային կառավարման մեջ, ռազմավարություն է ընդունվել»,– ասել է Լոքյանը։