Մենաշնորհների դեմ գործողությունները բառերից կարեւոր են:Այս մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, որը եկել էր մասնակցելու կառավարական ժամին:

Նրա խոսքով կարելի է պահանջել, որ Կառավարության անդամները նշեն մենաշնորհականների անունները, որոնք բոլորին հայտնի են: Բայց կարեւոր է մեկ այլ բան՝ կոնկետ գործողությունները: «Դրանք արդեն սկսվել են՝ թե մեծածախ ու մանրածախ առեւտրի, թե առեւտրային շրջանառության էլեկտրոնային գրանցման կատարելագործման ուղղությամբ»,- նշել է Մինասյանը: