Համացանցը նվաճել է բրիտանացի փոքրիկ շիկահեր տղան, որն առաջին անգամ է հայտնվել մոտոմրցարշավին: Մռնչացող եւ մեծ արագությամբ սուրացող մոտոցիկլետների տեսքից փոքրիկն էմոցիաներից շնչասպառ է լինում: Ինչ-որ պահի նա հիացմունքից ուղղակի դողում է, հետո ուրախ ծիծաղով բռնկվում, փոխանցում է Lenta-ն:
YouTube-ում հոլովակը հրապարակել է տղայի հայրը: Կարճ ժամանակում այն վարակել է ամբողջ համացանցը:











