Հայաստանում հարկային ստուգումներ պետք է անցկացնել միայն ռիսկային ձեռնարկություններում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով՝ ավելի լավ հարկահավաքության համար ՊԵԿ–ը պետք է ավելի ուշադիր հետեւի, թե ինչպես են խոշոր ընկերությունները, այդ թվում՝ ներկրողները, վճարում հարկերը։ Անբարեխիղճ ընկերությունները չպետք է իրենց համարեն կամ հասարակության կողմից ընկալվեն որպես արտոնյալներ։ «Մյուս կողմից փոքր եւ միջին բիզնեսի ձեռնարկությունները պետք է հնարավորինս ազատվեն ստուգումներից, այնտեղ տեսչական ստուգումները պետք է ծայրահեղ միջոց լինեն։ Ընդ որում, ստուգումները չպետք է լրացուցիչ անհարմարություններ պատճառեն բիզնեսին»,– ընդգծել է նորանշանակ վարչապետը։